Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն

Մարտ 26,2015 14:20

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության փոփոխություն կատարելու թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը: Ստեղծվելիք կենտրոնը կարող են օգտագործել նաև ՀՀ քաղաքացիները:

Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.: Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031