Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը հնարավոր է վերածվի կուսակցությա՞ն

Մարտ 26,2015 14:45

«Վաղ է դրա մասին խոսել»,-Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է Հիմնադիր խորհրդարանը վերածվի կուսակցության, այսպիսի կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ Հիմնադիր խորհրդարանն ունի իր գործառույթները, որոնցից գլխավորը անցումային ժամանակահատվածում երկրի ղեկին լինելն է և երկու տարվա ծրագիրն իրականացնելը: Իսկ թե հետո խորհրդարանի անդամներն ինչ կորոշեն, Ժիրայր Սեֆիլյանը չբացառեց, որ հնարավոր է կուսակցություն էլ ձևավորվի. «Եթե երկու տարին լրացած, ընտրությունների նախաշեմին Հիմնադիր խորհրդարանում ընդգրկված անձինք այլ բան որոշեն, կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսելը»:

Մեր հստակեցմանը` փաստորեն չի՞ բացառվում, որ կուսակցություն հիմնեն, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Հիմնադիր խորհրդարանը շարժում է և այս պահի դրությամբ չեմ կարծում, որ այն կարող է վերածվել կուսակցության: Այլ հարց է, որ այս կառույցում կան անհատներ, որոնք կարող են ապագայում այս կամ այլ գաղափարի վրա հիմնված կուսակցություն ստեղծել, մանավանդ, որ գործող բոլոր կուսակցությունները պիտի վերագրանցվեն, բացառությամբ իշխողների, որոնք ճանաչվելու են որպես հանցագործ համախումբ կազմակերպություններ: Սա նրա համար է արվելու, որ վերջապես քաղաքական դաշտը կայանա, որից հետո միայն հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031