Այսօր խորհրդարանում շարունակվող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդդիմադիր պատգամավորների խիստ քննադատությանն, անգամ հեգնանքի արժանացավ: Քննադատեց Հրանտ Բագրատյանը, հեգնեց Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընդմիջմանը լրագրողները փորձեցին Արտակ Շաբոյանից ճշտել`ինչպե՞ս է վերաբերվում ընդդիմադիրների քննադատությանն ու հեգնանքին, արդյոք պատրաստվում է իր ելույթում հակադարձել նրանց: «Չեմ պատրաստվում այստեղ ելույթ ունենալ: Նիստը շարունակվում է, նիստից հետո»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ