Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել Շիրակի մարզի ոստիկանությունում:
Մասնավորապես Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանին, որը միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել այս համակարգում, ուղարկել է կադրերի ռեզերվ:
Արթիկի երկարամյա ոստիկանապետ, ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանի հետ մտերմություն ունեցող Պետրոսյան Տիգրանին նշանակել է Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ, իսկ «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Արամ Ղարիբյանին տեղափոխել Ախուրյան:
Արթիկ է բերել են Գորիսի ոստիկանապետ Հովհաննիսյան Արմենին: