Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում չմարել վարկերը

Մարտ 26,2015 13:44

«Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Պարոն Սեֆիլյանը կոչ է անում օրինակ` չմարել վարկերը ու պատճառաբանում. «Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրապետում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան: Մենք չենք պատկերացնում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք արդար ճանապարհով են»:

Ի պատասխան այս կոչին ուղղված քննադատություններին, պարոն Սեֆիլյանն ասաց. «Սա ընդամենը կոչ է իմ կողմից. բոլոր նրանք, ովքեր կմիանան այդ կոչին, կամավոր հիմունքներով են դա անելու: Մենք հասկանում ենք, թե երբ ենք անում այդ կոչը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս վտանգից հեռու լինեն: Այն ավելի շատ մոբիլիզացիոն բնույթ ունի, մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք ևս պետք է քայլ անեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “… պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք արդար ճանապարհով են”

    Ոչ, այդպես չի: գոյություն ունի անմեղության կանխավարկած: Դիմեք իրավապահ մարմիններին եթե ունեք բավարար հիմքեր, և նոր իրենք թող հետաքննություն անցկացնեն պարզեն: Դուք պետք է ապացուցեք, որ իրենք հանցանք են գործել: Դա մեկ:
    Երկրորդ: Կոմունիստների առաջարկած ատելությունը հարուստների նկատամամբ, երբ մեղադրեցին, կոտորեցին, ու ռուսների ասած “взять и поделить” մի անգամ փորձարկվել է ու ոչ մի լավ բանի չի բերել:

  2. Թրավիս says:

    վարկերը պատկան ժամկետին չվճարելու պարագային, արդյոք տոկոսներ եւ տուգանքներ չե՞ն ավելանար, պարտքի վրայ… թե որ Սեֆիլյանի ծրագիրը չիրականա, ան փոխհատուցում վճարելո՞ւ է այդ տոկոսների եւ տուգանքների համար՝ այն քաղաքացիներին որոնք հետեւած լինեն իր ցուցմունքներին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031