Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի մասնագետները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Ավագյանի տանը կից ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել ու առգրավվել են 12 հատ ռգդ կից 5 տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, տարբեր տեսակի նռնակների 19 պայթուցիչներ, 81 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ, 22 հատ փամփուշտ, 5 ու 45 մմ տրամաչափի, 10 լուսագնդային փամփուշտ, 1 հատ 12,4 միլիմետր տրամաչափի փամփուշտ, 46 հատ լուսաձայնային սարք:
Հարուցված է քրեական գործ, նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն, Սերգեյ Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
“81 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ, 9 միլիմետր տրամաչափի 22 հատ փամփուշտ,… ”
Բերեք օգնեմ հաշվեք, դա անում է 103 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ: