Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գալուստ Սահակյանի աթոռը տարբերվում պատգամավորների աթոռներից. բողոքում է Բագրատյանը

Մարտ 26,2015 13:07

Այսօր ԱԺ-ում շարունակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկումը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ելույթից հետո ամբիոնին բարկացած մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ ասաց. «Կիսատ վերլուծություններով փորձում եք ՀՀԿ ճշմարտությունը պահել»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց «Մենամարտը՝ դրսում»: Հրանտ Բագրատյանն էլ պատասխանեց. «Մենամարտ չկա, կա միակողմանի ճշմարտություն: Չե՞ք տեսնում, երկիր չի լինում»:

Նա խոսեց պառլամենտարիզմից եւ ժողովրդավարությունից եւ ասաց, որ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելիս կողմ է եղել, բայց ծրագրային դրույթով նա հանդես չի եկել: Հետո դժգոհեց Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխխոսնակների աթոռների եւ սովորական պատգամավորների աթոռների տարբերություններից: Հայտնի է, որ ԱԺ նախագահի, Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի աթոռներն ավելի լայն թիկունքով են, բարձր, ավելի թանկարժեք: Բագրատյանի խոսքերով՝ «Դեմոկրատիայի նշան է, բոլորի աթոռները պիտի նույնը լինեն: Մենք բոլորս նույնն ենք, հասկանո՞ւմ եք: Ոչ մեկդ չեք ուզում քննարկենք հարցերը, ինքներդ էլ չեք հասկանում, ճիշտ քայլեր չեք անում: Երեկ բաժանել եք Սահմանադրական փոփոխությունները, ասում եք՝ պառլամենտարիզմ: Պառլամենտարիզմը չի նշանակում, որ նախագահի պաշտոնին պիտի կպնեն կամ չկպնեն: Պառլամենտարիզմն այն է, որ բոլոր օրենսդրական ակտերը պիտի ընդունվեն օրենսդրությամբ»:

Նա ասաց, որ Հայաստանը կարող է մրցակցել Ադրբեջանի, Վրաստանի հետ. «Դուք չեք ուզում սարքել այս պետությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031