«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանն, ինչպես հարգանքով մոտեցել է մնացյալ գործընկերների որոշումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարություն է տարածել`ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
Տիկին Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը: «Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին`իր նոր ծրագրերում եւ մենք ևս որեւէ խնդիր չենք տեսնում, ընդհանուր մոտեցումների եւ տեսակետների դեպքում համագործակցության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ