Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Կասեցվելու է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը»

Մարտ 26,2015 12:28

«Մեր կեցվածքը ԵՏՄ-ի հետ կապված հստակ է, մենք դեմ ենք որևէ վերպետական անդամակցությանը Հայաստանի անդամակցությանը: Անշուշտ, ռեժիմի հեռացումից հետո այդ անդամակցությունը կասեցվելու է»,-հարցին՝ իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն է լինելու արտաքին քաղաքականությունը, այսպես պատասխանեց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Նա կոնկրետ անուն չնշեց, թե Հիմնադիր խորհրդարանն իշխանափոխությունից հետո ում է պատկերացնում երկրի նախագահ, պարզապես հավաստիացրեց. «Բաղրամյան 26-ի գործառույթները պիտի բաշխվեն Հիմնադիր խորհրդարանի նախագահի և գործադիրի վրա, նախագահի պաշտոն չի լինելու»:

Aravot.am-ի հարցին՝ մինչ օրս քանի՞ քաղաքացի է պայմանագիր ստորագրել Հիմնադիր խորհրդարանի հետ, պարոն Սեֆիլյանը դժվարացավ հստակ թվերով պատասխանել ու նշեց. «Գործընթացի ավարտը լինելու է ռեժիմի ձերբազատումից հետո: Վստահ եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ միանալու են մեզ և լիազորելու ռեժիմի ձերբազատումը: Մեր այսօրվա գործընթացի նպատակն է ցույց տալ, որ Հիմնադիր խորհրդարանի գործունեության ընթացքը ամբողջությամբ լեգիտիմ Է»:

Պարզաբանելով իր նախաձեռնած քաղաքացիական բանակի գործառույթները՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Քաղաքացիական բանակն ունի նպատակ մեր կողմից մոբիլիզացված ժողովրդին հնարավորինս կազմակերպված վիճակում պահելու: Ավելի պատկերավոր ասած՝ հավաքների ժամանակ այն պետք է ստանձնի կարգադրիչների ինստիտուտների գործառույթները: Ժամանակները ևս կհուշեն, թե ուրիշ ինչ գործառույթներ կարող է իր վրա վերցնել: Կառույցը բանակ է կոչվում, քանի որ այդտեղ կարգապահությունը ընդգծված պիտի լինի, դա զինված մարդկանց համախումբ չէ»:

Սահմանային վերջին միջադեպերը Ժիրայր Սեֆիլյանը համարում է ուղղակի հարված բանակին ու շեշտում. «Մանավանդ սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ինքնիշխանությունը օրեցօր հանձնում ենք օտարին, միակ կառույցը, որ տեր է կանգնում մեր ինքնիշխանությանը, բանակն է: Սահմանի այս անհանգիստ վիճակը ուղղակի նպատակ ունի բանակը բարոյալքելու՝ որպես միակ հաստատություն, որը կարող է մեր ինքնիշխանությանը տեր կանգնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Թե Էս Ժիրիկը ինչ ա ասում, էդ պարզ ա, բոլորն էլ գիտեն թե ինչ ա պետք ասել, որ հայրենասեր երևաս: Հիմա դրա արագացված դասընթացներ էլ կան՝ Ռեժիմ… բռնապետություն… թոշակ, մոշակ…, զոհված զինվորներ…, սոված մանուկներ…, ֆլան, ֆստան… լիքը լսել ենք:
    Բայց ասենք թե հենց ազնվորեն ուզում ա մի բան փոխի… ասենք թե մենք էլ համաձայն ենք… ինչու՞ է դա անում եղեռնի հարյուրամյակի հաշվին… Եթե իրոք այդ հազարավոր կողմնակիցները ունի, թող անի իրա հեղափոխությունը, առանց այդ օրվա հետ կապելու: Ուրիշ օր արեք, տեսնենք կողքներդ մարդ կա՞, թե չէ : Սա առաջին դեպքն ա մեր պատմության մեջ, որ մեկնումեկը այդ օրը հային հայի դեմ ուզենա հանի՝ թեկուզ ամենավատ հայի դեմ… ու ես լիքը կասկածներ ունեմ որ գլխավոր թիրախը ոչ թե ՌԵԺԻՄՆ ա, այլ հենց ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ: Ասեմ որ չի ստացվելու, ու օրը կգա շատերդ կհամոզվեք դրանում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031