Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնոպոլիստների որդեգիրը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 26,2015 12:22

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում արդարացրել է իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը։ Օրինակ՝ հայտարարել է, որ շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, որեւէ ոլորտում գերիշխող դիրք ունենալը հեչ էլ վատ բան չէ (կարեւորը՝ որ չչարաշահեն այդ դիրքը), որտեղ էլ մենաշնորհ կա՝ պատճառը «մասշտաբի էֆեկտն է» եւ այլն։ Մի խոսքով՝ փորձել է հիմնավորել Սերժ Սարգսյանի հանրահայտ միտքը՝ «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրե՞ն»։

Տնտեսագիտական առումով Արտակ Շաբոյանի ասածն, իհարկե, տխմարություն է։ Ամբողջ աշխարհում րոլորն ասում են, որ պիտի մրցակցություն լինի, որպեսզի ապրանքներն էժան լինեն, իսկ նա հակառակն է ասում՝ հենց մենաշնորհն է նպաստում էժանությանը (որովհետեւ ներկրողներն ապրանքը «բիրիքով» ավելի էժան են առնում): Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պետական կառույցի ղեկավարն առաջնորդվում է ոչ թե պետական պաշտոնյայի, այլ դուքյանչու հոգեբանությամբ։ Ենթադրենք՝ իսկապես էլ, եթե մեկը տարեկան 10 հազար տոննա շաքարավազ է ներկրում, մի 3-4 դրամով ավելի քիչ կվճարի, քան հազար տոննա ներկրողները։ Բայց չէ՞ որ եթե տասը հոգով հազարական տոննա ներկրեն՝ նրանց միջեւ լուրջ մրցակցություն կլինի, եւ շաքարավազի մանրածախ գինը կնվազի առնվազն 30-40 դրամով։ Ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Արտակ Շաբոյանն, իհարկե, շատ լավ է հասկանում սա, բայց նրա աշխատանքի բնույթն է այդպիսին՝ պիտի նայի մարդկանց աչքերին ու խաբի։ Նրան հենց դրա համար են վճարում։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031