Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը չբացառեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները դիմեն բռնի գործողությունների

Մարտ 26,2015 12:08

«Ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ ենք սկսելու»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նա չբացառեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները դիմեն բռնի գործողությունների, եթե իշխանությունները զենք գործադրեն: Այնուհետև շարունակեց. «Ապրիլր 24-ին որևէ խժդժոց չենք իրականացնելու քաղաքում, մենք այդ օրը նույնպես հարգելու ենք զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին հավաքվելու ենք մի հատվածում և սկսելու ենք մոբիլիզացիան: Մենք դուրս ենք գալու՝ այլևս տուն չվերադառնալու պայմանով»:

Հարցին է ինչպե՞ս է շարժումը պատկերացնում իշխանափոխությունը, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Նոր գյուտեր չեն լինելու, միայն ու միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ կարող է լինել իշխանափոխությունը։ Մենք խաղաղ բնույթով ենք դա անելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու քաղաքի որեւէ մասում։ Կարծում եմ՝ օրեցօր հոսքը կավելանա։ Խոսքը շուրջօրյա հանրահավաքների մասին է։ Մենք կվերադառնանք տուն, երբ ռեժիմը կհեռանա, իսկ դա կլինի օրերի ընթացքում»:

Ըստ նրա՝ իշխանությունն ունի երկու տարբերակ՝ կամ լեզու գտնել շարժման առաջնորդների հետ, կամ ճնշել մասնակիցներին։
Aravot.am-ի հարցին՝ արդյոք մտահոգություն չկա՞, որ ապրիլի 24-ին ցանկացած բացասական միջադեպի պատասխանատուն լինելու է հենց Հիմնադիր խորհրդարանը, համենայն դեպս իշխանությունների կեցվածքն այդպիսին է, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք զգում ենք այդ պատասխանատվությունը: Այս պայքարին մոտենում ենք որպես ազգային ազատագրական պայքար: Այստեղ ամեն ինչ հնարավոր է և մենք չենք էլ կարող խոստանալ, որ մեզ ամեն ինչից հաջողվելու է և որևէ մեկը չի վնասվելու: Այսպիսի խոստումներ չենք կարող տալ, սակայն բոլորս պիտի գիտակցենք, թե ինչպիսի ընթացք է սա՝ գիտակցելով, թե ինչ բնույթի հակառակորդ ունենք, ամեն ինչ սպասելի է: Ինչ էլ լինի, դրա արդյունքում մենք պիտի հասնենք արդյունքի: Ինչ զոհողություն էլ լինի, պետք չէ, որ դա լինի անիմաստ տեղը: Պատասխանատվությունը մենք վերցնում ենք մեզ վրա»:

Aravot.am-ի հարցին՝ այդ օրը հարթակում ովքե՞ր են լինելու, ի՞նչ քաղաքական դեմքեր, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Նոր դեմքեր են պետք, չվարկաբեկված: Բայց Հիմնադիր խորհրդարանի շրջանակից դուրս շատ քիչ մարդ է մնացել չվարկաբեկված, կարծում եմ, որ նույն Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, եթե լինեն հարթակում, իրենք օգուտ բերած կլինեն գործին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031