Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարը 25 հազար դրամի փոխարեն սահմանվեց 40 հազար դրամ: Այսօր նման որոշում կայացրեց կառավարությունը:
Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հորդորեց հաշվի առնել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանը, ինչից հետո 1100 վետերանների պատվովճարը կրկնապատկվեց՝ դառնալով 50 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ