Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է. «168 ժամ»

Մարտ 26,2015 12:03
artahanum

Հիմա մի ցուցանիշ կհրապարակենք, որը շոկային կարող է թվալ։ Կարո՞ղ եք գուշակել՝ ի՞նչ փոփոխություն է կրել Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարվա հունվարին: Նվազել է. սա, թերևս, գուշակեք: Իսկ թե ի՞նչ չափով է նվազել, սա դժվար թե գուշակեք, որովհետև նվազումը ոչ թե տոկոսներով է, այլ անգամներով։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ։

Այո, սա վրիպակ չէ։ 2014 թվականի հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար։ Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին՝ հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա։

Հանուն արդարության՝ նշենք, որ ցուցանիշների ներքևում կա մի փոքրիկ ծանոթագրություն՝ «2015թ. հունվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման»։ Այսինքն՝ նույն բացատրությունն է, որն արդեն 2 անգամ հրապարակում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մյուս կողմից՝ նույն զեկույցում, նույն էջի ու նույն տողի վրա նշված է, որ Ռուսաստանից ներմուծման ծավալը նվազել է 18.5%-ով (ըստ ապրանքի ծագման երկրի), և 23.9%-ով՝ ըստ առևտուր անող երկրի։ Ըստ ծագման երկրի՝ հունվարին Ռուսաստանից ներմուծվել է 65.2 միլիոն դոլարի ապրանք, ըստ առևտուր անող երկրի՝ 82.2 միլիոն դոլարի։

Սա բավականին տարօրինակ է։ Ինչպե՞ս կարող է ցուցանիշների հավաքագրման տեխնիկական թերությունների հետևանքով արտահանման ցուցանիշը նվազել 100 անգամ, ներմուծմանը՝ 18-24 տոկոսով։ Այնպիսի տպավորություն է, որ ցուցանիշները թերի են հավաքագրվել միայն Հայաստանից Ռուսաստան արտահանման մասով։

Փորձեցինք Հայաստան-Ռուսաստան երկկողմ առևտրի ցուցանիշները ճշտել նաև մյուս աղբյուրից՝ ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունից։ Ճշտեցինք, ու ամեն ինչ ավելի խճճվեց։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031