Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր փողն ենք ուզում, ողորմություն չենք ուզում». նաիրիտցիները կառավարության մոտ են. (Տեսանյութ)

Մարտ 26,2015 11:53

Նաիրիտցիները շարունակում են իրենց 18-24 ամսվա աշխատավարձերի մարման պահանջով բողոքի ցույցերը: Այսօր վաղ առավոտից գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց:

Նաիրիտցիներն ասում են, որ իրենց բողոքի ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ժամանակացույց չեն տվել կառավարությունից: «Եթե մեզ «երբ»-ը ասեն, մենք կհամբերենք, մենք մեր փողն ենք ուզում, ողորմություն չենք ուզում»,- ասում են նաիրիտցիները:

Նաիրիտցիները նաեւ բողոքում են, որ գործարանի հեռացված աշխատակիցներին գումար չեն տալիս, իսկ դեռեւս այնտեղ աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ են խոստացել: Ըստ նրանց՝ սա աշխատանքային օրենսգրքի խախտում է:

Մեզ հետ զրույցում «Նաիրիտի» բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը ասաց, որ նաիրիտցիների համբերության բաժակն արդեն լցվել է: «Անընդհատ ասում են, որ աշխատավարձը կտան, բայց չեն տալիս, դրա համար մարդիկ կարող են հուսահատ քայլերի դիմել»:

Նաիրիտցիներն իրենք են հաստատում, որ իրենք հույսը կորցրել են: Ազգային ժողովում հանդիպման հետ նրանք հույս չեն կապում: Այսօր նրանք պաշտոնատար անձանց չարաշահումները բացահայտելու նպատակով նամակ կներկայացնեն գլխավոր դատախազություն, սակայն, ինչպես իրենք են նշում՝ դրանից էլ ոչ մի ակնկալիք չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031