Լրահոս
Օրվա լրահոսը

Հետո էլ ասում ենք՝ «Ադրբեջանը…». «Հրապարակ»

Մարտ 26,2015 11:49

Հետեւում  եմ  հայկական  լրատվամիջոցներին։ Մարտի 25-ն է։ Ոչ մի թերթ, կայք, բլոգեր կամ սոցցանցի օգտատեր չի անդրադարձել 95-ամյա վաղեմության ողբերգությանը՝ Շուշիի հայկական ջարդերին։

Մարտի 19-ին Բաքվի կենտրոնական հրապարակում Իլհամ Ալիեւը մասնակցել է Նավրուզի «համաժողովրդական տոնախմբությանը»։ Եվ առիթը բաց չի թողել՝ հերթական սպառնալիքներն է հնչեցրել ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ այն «ուժերի» դեմ, որ Ադրբեջանին «սառը պատերազմ են հայտարարել»։

95 տարի առաջ, Նավրուզի կամ գարնանային գիշերահավասարի գիշերը, Շուշիի հայկական թաղամասերը ենթարկվել են կազմակերպված հարձակման։ Ավելի քան 30 հազար հայեր սպանվել են կամ դաժանորեն

բռնատեղահանվել։ Կոտորածից զերծ չեն մնացել նաեւ մերձակա հայկական գյուղերը։

95 տարի անց հայկական եւ ոչ մի լրատվամիջոց Շուշիի կոտորածների մասին չի գրում։ Ժամանակի կովկասյան մամուլը, մինչդեռ, լայնորեն անդրադարձել է ողբերգական իրադարձություններին։ Թիֆլիսում, Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ, հայ մտավորականությունը բողոքի ցույց է կազմակերպել, հեռագրեր են հղվել Փարիզ, որտեղ զորեղները որոշում էին, թե ում ինչ է բաժին ընկնելու պարտված Օսմանյան կայսրությունից։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031