Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ալիկ Կ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարևանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն