Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությանը քննադատելու համար էլ է ժամանակ պետք. «Հրապարակ»

Մարտ 26,2015 11:34

Երեկ Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պաշտոնապես «ընդդիմացած» ԲՀԿ-ի ձայն-ծպտունը մինչեւ նիստի ավարտը դուրս չեկավ։

Դեռ հարցուպատասխանը շարունակվում էր, երբ մի պահ միջանցք դուրս եկած ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն ինչու որեւէ հարց չի հնչեցնում կառավարությանը։ Ի պատասխան՝ Բաբայանն ասաց, որ հարցուպատասխանը գրավոր է, այսինքն՝ դեռ գրավոր հարցերին են պատասխանում։

– Իսկ  հերթագրվա՞ծ են  ձեր  խմբակցության պատգամավորները։

– Դե, կհերթագրվեն։

– Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ԲՀԿ-ն  արդյոք  կկարողանա՞ նույն էնտուզիազմով քննադատել վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությունը, ինչ Տիգրան Սարգսյանի դեպքում էր անում։

– Ուրեմն ԲՀԿ-ի մասին շատ բաներ են խոսում, տարբեր  բաներ  պատմում են,  վերլուծում են, քննարկում են… նորմալ եմ գնահատում, թող քննարկեն,     ժամանակը ցույց կտա։ Նմանատիպ բոլոր հարցերի պատասխանը ժամանակն ու մեր աշխատանքն է ցույց տալիս։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031