Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրները կուսումնասիրեն սահմանադրական հայեցակարգը. «Ժողովուրդ»

Մարտ 26,2015 11:15

Երեկ հայրենի օրենսդիրները նիստերի դահլիճից դուրս էին գալիս՝ ձեռքներին մի փոքրիկ բրոշյուր։ Պարզվեց՝ ԱԺ պատգամավորներին է բաժանվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ առաջիկա 10 օրվա ընթացքում պատգամավորները պետք է այն քննարկեն իրենց խմբակցություններում եւ ներկայացնեն իրենց տեսակետը։ «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։

– Պարոն Բաղդասարյան, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն բաժանվել է ԱԺ պատգամավորներին։ Ո՞րն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը, կա՞ կոնկրետ «ճանապարհային քարտեզ», որով շարժվելու եք առաջ։

– Պետք է առաջիկայում լինեն քննարկումներ, որոնց արդյունքում շահագրգիռ քաղաքական ուժերի կողմից կձեւավորվեն առաջարկություններ, եւ մասնագիտական հանձնաժողովը իմի կբերի այդ ամենը։ Արդեն վերջնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին, դրանից հետո ընթացակարգով կընթանա պրոցեսը։ Հավանության արժանացնել, դա դեռ չի նշանակում լիիրավ համաձայնություն տալ։ Կա տարբերակ, որի մասին արդեն բարձրաձայնվել է, չի բացառվում նաեւ, որ կլինի գործող Սահմանադրության լրամշակված տարբերակը եւ նոր մոդելը, որը որ արդեն քննարկման փուլում է։ Ու արդեն Ազգային ժողովում կծավալվեն քննարկումներ, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի։ Եթե լինի երկու տարբերակ, արդեն կնշվի, թե որ տարբերակին հավանություն կտա ԱԺ-ն, ու հենց այդ տարբերակն էլ կգնա հանրաքվեի։

Կա հնարավորություն, որ դա կլինի մեկը, եթե այն բոլոր հարցերի պատասխանները, կարեւորագույն խնդիրները, մոդելի հարցը, ապահովվում է, թե չի ապահովվում ներքին անվտանգությունը ու նմանատիպ հարցերի բոլոր պատասխանները լինեն, ապա այդ ժամանակ արդեն ամեն ինչ հստակ կլինի։ Այս պահի դրությամբ ուսումնասիրում ենք նաեւ այլ երկրների մոդելները, մենք բավականին լուրջ ուսումնասիրում ենք Իսրայելի մոդելը, որովհետեւ գիտեք՝ անընդհատ պատերազմական վիճակում գտնվող երկիր է, բավականին հաջողված խորհրդարանական մոդել ունի, որն աշխատում է արդեն երկար տարիներ։ Ու կարելի է ասել, որ արդարացված է աշխատում։ Մենք նաեւ Շվեյցարիայի մոդելն ենք ուսումնասիրում։ Առաջիկայում ամեն ինչ հստակ կլինի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031