Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմանդոսը՝ Մանվել Գրիգորյանին. «Կոմանդոս-մոմանդոս. հիմա դրա ժամանակը չէ»

Մարտ 26,2015 11:11

«Ուզում եք, որ մի այնպիսի բան հայտարարեմ, որ Դուք թեման պտտացնե՞ք, բայց հիմա դրա ժամանակը չէ»,-Aravot.am-ի հարցին՝ վիրավորված չէ՞ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններից, թե «Կոմանդոս մոմանդոս, ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել», այսպիսի կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոմանդոսը հայտարարել էր, որ իրատեսական ծրագիր է, որ փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները:

Այս առիթով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր.  «Կոմանդոսն ինքը ԵԿՄ-ի անդամ է, ու եթե ինքը տենց ա գտնում հարմար, ուրեմն թող ինքը գնա կանգնի, ու հետո երկրապահը օրը 24 ժամ սահմանին ա: Պայմանագրայինների 95%-ն ու սպայական կազմը մեր երկրապահներն են: Պաշտպանության նախարարության 15 գեներալներ մեր վարչության անդամն են: Երեւի Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ: Հետո ինքն ո՞վ ա, որ ասի ԵԿՄ-ն ինչ անի…ու հետո Կոմանդոս-մոմանդոս, որ տենց բան կասեն` դու հարցրու, թե ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել` ով ինչ անի»:

Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ հետ զրույցում չցանկանալով ինքն էլ Մանվել Գրիգորյանի հասցեին անհարգալից հայտարարություններ անել, ասաց. «Շատ լավ հայտարարություն է, և մեծ պատիվ է, որ նա իմ մասին նման բան է ասել»: Հետաքրքրվեցինք՝ իր և Մանվել Գրիգորյանի միջև անձնական խնդիրնե՞ր կան, պարոն Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Ոչ մի խնդիր չունենք, նա ուրիշ է, ես ուրիշ. մենք իրար հանդեպ հավակնություններ չունենք»:

Արկադի Տեր-Թադևոսյանը գերադասեց այսքանով եզրափակել՝ նշելով, թե չի ցանկանում «ռասկրուտկա» անել այս թեման, ու երբ ժամանակը գա, ինքը ավելի ծավալուն կխոսի:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. մոսո says:

    Կոմանդոսը մանվելի հետ չի խոսել: Իսկ ինչ պիտի խոսի, կամ ոնց բացատրի որ իրեն կատակով են “գեներալ” անվանել, ինքն էլ լուրջ է ընդունել …

  2. ՏԻԳՐԱՆ says:

    Մանվելն ուր, Կոմանդոսն ուր, անհամեմատելի դեմքեր են, երկուսն էլ լումա ունեն մեր պետության կայացման մեջ, բայց ԿՈՄԱՆԴՈՍ-ը իսկական գեներալա

  3. Տեր Հակոբ says:

    «ԷՇԸ ՁԻՈՒՑ ՀԻՄԱ ԼԱՎ Է, ՔԱՆԻ ՈՐ ԷՇԻ ԵՐԳԻՐ Է»

  4. Քրիստ says:

    Խելոք մարդը միշտ մնում է իր դիրքում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031