Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա ղարաբաղյան թեմայով Ժիրինովսկու առաջին նման հայտարարությունը չէ. «Ժողովուրդ»

Մարտ 26,2015 11:03

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ արձագանքել է Ժիրինովսկու առաջարկին՝ ընդգծելով, որ դա ՌԼԴԿ նախագահի անձնական կարծիքն է, այլ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Իհարկե, գուցե եւ այդպես է, սակայն վստահաբար ճիշտ այն չափով, որքանով որ իր «անձնական կարծիքն» էր Զորի Բալայանի՝ Գյուլիստաևի պայմանագրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը, որտեղ նա, ըստ էության, անում էր այն նույն առաջարկը, ինչ Ժիրինովսկին։ Ընդ որում, զուտ որպես «սեփական նախաձեռնություն» ներկայացված այդ խայտառակ նամակը հրապարակելուց օրեր անց նույն Զորի Հայկովիչը թեւանցուկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում։

Այնպես որ, երբ հաստիքային ծաղրածուները եւ պալատական նամակագիրները հանդես են գալիս անձնական նախաձեռնություններով, դրանցից շատ վատ՝ զոնդաժի հոտ է գալիս։ Առավել եւս, որ սա ղարաբաղյան թեմայով Ժիրինովսկու առաջին նման հայտարարությունը չէ: Մեկ տարի առաջ՝ հենց այս օրերին, նա դարձյալ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ, որին երկրորդեց ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինը՝ բնականաբար, դարձյալ «անձնական կարծիքի» մակարդակով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031