32-ամյա Լալի Ռահմանին այն հազարավոր իրանցիներից մեկն է, որը Նովրուզը նշում է Հայաստանում։ «Հայաստանը գեղեցիկ երկիր է, և մենք վայելում ենք այս ուղևորությունը։ Հարուստ պատմություն, պատմական կառույցներ ունեք»,-նշում է նա։
Իրանցի աղջկան մեր երկիրը շատ է դուր եկել, բայց ապրել այստեղ Լալին չի կամենա. «Ոչ, ոչ։ Իրանն ապրելու համար լավագույն երկիրն է»,-շեշտում է նա։
Լալիի հետ միասին եկել են նաև նրա քույրն՝ ամուսնու հետ։ Գումարի պակասից ընտանիքը չի բողոքում, բայց կարծում են, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ թանկ է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
“Իրանցի աղջկան մեր երկիրը շատ է դուր եկել,…”
Վերևում արդեն գրել եք 32 տարեկան է: “աղջկան” որն է: չէ մի չէ աղջնակին: դա էլ երևի մեծամտության նշան է, մարդկանց վերևից եք նայում:
Հ.Գ. մենակ պետք չի ասել, որ ուրիշ տեղից է արտատպած: թերթը “մասայական ինֆորմացիայի միջոց” է, ինչ տարածում եք բարի եղեք պատասխանատու լինել ձեր տարածածի համար: իսկ եթե համաձայն չեք, չակերտների մեջ վերցրեք երրորդ լրատվամիջոցի ամբողջ հոդվածը, և ոչ էլ հետո արդարանալու կարիք կլինի, քանի որ պարզ է մեկնաբանությունը վերաբերվում է նյութի “օրիգինալ” հեղինակներին:
Շատ հետաքրքիր են Ձեր դիտարկումները, թե «աղջիկ» գրելը մեծամտության ու մարդկանց վերեւից նայելու նշան է: Կամ էլ, որ բավական չեն վերնագրի հղումը, ներքեւում հիպերլինքը՝ դեռ պետք է չակերտների մեջ էլ վերցնել: