Սուր շնչառական վարակների տարածվածության ու դրա հետ մեկտեղ՝ ոչ բավարար չափով տաքացվելու պատճառով ժամանակավորապես դադարեցվել է մարզային 7 մանկապարտեզների գործունեությանը։ Դրանք չեն գործի մինչեւ երկուշաբթի։
Այս մասին երեկ տեղեկացանք Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից։ Նա մասնավորեցրեց, որ փակված մանկապարտեզներից հինգը գտնվում են Արագածոտնում, մեկը՝ Տավուշում, մեկը՝ Վայոց ձորում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում