Եվրամիությունը երեկ հրապարակել է զեկույց Հայաստանի մասին` ամփոփելով 2014 թվականը: Զեկույցը կարելի է գնահատել որպես մտրակ կարկանդակից հետո: Կարկանդակը մատուցվեց նախորդ շաբաթվա ընթացքում, որը Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրոպական շաբաթ որակեց: Երևանում տեղի ունեցավ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը, Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու, Եվրոպան Հայաստանին 10 միլիոն եվրոյի վարկ տրամադրեց:
Եվ ահա, եվրոպական շաբաթից հետո հրապարակվում է Եվրամիության զեկույցը, որում ընդհանուր առմամբ արձանագրվում է ժողովրդավարության առաջընթաց, սակայն սահմանափակ առաջընթաց: Իսկ դրանից հետո մատնանշվում են բոլոր այն համակարգային արատները, որ պահպանվում են, և որոնց դեմ պայքարը գնահատվում է անբավարար: Ամենաառանցքային հարցն, իհարկե, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, որը մայիսին է կայանալու, Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման հարցն է, որի մասին խոսակցությունները ակտիվացան հենց «եվրոպական շաբաթվա» ընթացքում:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
ՀՀ իշխանությունները Եվրոպային համոզում են,որ կարկանդակի ենք արժանի,ընդիմությունը համոզում է հակառակը՝մտրակի ենք արժանի:Եվրոպային երկու տեսակետներ էլ ձեռք են տալիս՝կարկանդակով իրեն մոտ է պահում,մտրակով դաղում և իր ընտրողներին ցույց տալիս,թե գործ է անում: