Լեհաստանում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի U23 առաջնությունը:
Հայաստանի ըմբիշները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, մասնակցելով յոթ քաշային կարգում, նվաճեցին երկու մեդալ:
Նախորդ օրը պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, իսկ առաջնության եզրափակիչ օրը մեր թիմի հաշվարկին ոսկի բերեց Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ