Այսօր` ժամը 04:45-ի սահմաններում, շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել Չերազի փողոցի 13 տան բնակիչ, 27-ամյա Սամվել Ռուբիկի Երեմյանին, որին ծեծել են ու դանակահարել:
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ կողմի կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք՝ սրտի և սրտապարկի վնասումով, հեմոթորաս-հեմոտամպոնադա:
Նրան ծեծելուց նաև վնասվել է աջ ակնակապիճը: Նա վիրահատվել է, բժիշկները Սամվել Երեմյանի վիճակը գնահատում են կայուն ծանր:
Շիրակի մազային ոստիկանությունից հայտնեցին, որ դեռ պարզված չեն դեպքի հանգամանքները, հայտնի չէ, թե ով է դանակահարել երիտասարդին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ