2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցների տարրական
դասարաններում «Շախմատ» առարկայի պարտադիր դասավանդումը մեզանում միանշանակ չի ընդունվել, թեեւ կան երկրներ, որ վերցրել են Հայաստանի օրինակելի փորձը: Ինչ վերաբերում է լուսանկարում պատկերված այս երեխաներին, նրանք առայժմ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող խոշոր խաղատախտակին «սեփական կանոններով» են շախմատ խաղում՝ մեկը սպիտակ զինվորին է ուսին դրել, մյուսը սեւին՝ տախտակից դուրս մղել:
Չնայած այս խառնաշփոթին՝ գուցե մեր շախմատային ապագան հուսալի՞ ձեռքերում է, մանավանդ հայերը ավելի լավ են դրսեւորվում ոչ թե թիմային, այլ անհատական բնույթի խաղերում:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2015