Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլիներ՝ ավելի զուսպ վարքագիծ դրսեւորեր»

Մարտ 26,2015 17:00

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում բողոքել էր իշխանություններից՝ «ճղճիմ վարքագծի» համար: Նա պատմել էր, որ ամիսներ առաջ հրավեր է ստացել Սփյուռքի հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար, սակայն հետո իրեն զանգել են ասել, որ այդ երկրում Հայաստանի դեսպանությունը առարկել է Օսկանյանի մասնակցությանը. «Այստեղ հարցը բոլորովին իմ անձը չէ: Հարցը այս մտածողության եւ գործելաոճի սնանկությունն է: Ցեղասպանությունը, հատկապես 100-րդ տարելիցի միջոցառումները, համազգային խնդիր է, եւ որեւէ իշխանության, անձի կամ անձանց խմբի սեփականությունը չէ: Հայաստանում շատ չեն մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով, փորձով, գիտելիքներով եւ լեզվի իմացությամբ կարող են պատշաճ կատարել այդ առաքելությունը: Իշխանությունները, փոխանակ իրենք քաջալերեն, որ այդ մարդիկ այդ օրերին աշխարհի տարբեր մասերում հանդես գան ելույթներով, խոչընդոտում են անգամ ինքնաբուխ արված հրավերը՝ բացառապես պայմանավորված ներքաղաքական եւ անձնական շարժառիթներով: Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանեց Օսկանյանի քննադատությանը. «Անկեղծ ասած, ծանոթ չեմ այդ գրառմանը եւ առաջին անգամ ձեզնից եմ լսում դրա մասին: Ես միշտ եւ այս պահին նույնպես դատապարտում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին՝ լինի ընդդիմություն, իշխանություն, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչ, որոնց ոտքերը ընկնում է արտասահման՝ սկսում են վատախոսել եւ չարախոսել Հայաստանի Հանրապետության, ՀՀ իշխանությունների հասցեին: Ես սա համարում եմ վատ տոնի արտահայտություն: Կարծում եմ, որ ձեր նշած քաղաքական գործիչը, երբ որ ինքն է եղել պետական բարձր պաշտոնի, ընդ որում՝ շատ կարեւոր եւ պատասխանատու պաշտոնի, այդ պաշտոնից հեռանալուց հետո ճիշտ կլիներ՝ ավելի զուսպ վարքագիծ դրսեւորեր, քան դրսեւորել է մինչ այժմ»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031