Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է հատուցի

Մարտ 26,2015 12:30

Մոտ մեկ ամսից կնշենք Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 100-ամյակը։ Կընդունի՞, արդյոք, թուրքական կառավարությունը, որ իրենք են Եղեռնի հեղինակը, թե՞ գիտակցաբար կշփոթի սփյուռքահայերին Թուրքիայի կողմից հատուցում տալու հարցի հետ։ Հայտնի է, որ դեռեւս 1919թ. տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ցեղասպանության կազմակերպիչների դատավարություն, որի արդյունքում դատվել է 67 հոգի, իսկ ահա հատուցման հարցով Թուրքիան դեռեւս խուսանավում է։ Նրանք, իհարկե, պատասխան կտան հավանաբար միջազգային դատարանում։ Թուրքիան այսօր էլ շրջափակման մեջ է պահում Հայաստանին, որի վնասը, մեր տվյալներով, կազմում է 50 միլիարդ եվրո։
Մենք, իհարկե, կողմ ենք խաղաղությանը եւ ոչինչ, որ սովետա-թուրքական սահմանը ծառայում է որպես հայ-թուրքական սահման, որը նույնպես հետեւանք է Հայոց ցեղասպանության, իսկ ԱՄՆ-ի այն ժամանակվա պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի հաստատուն սահմանի՝ Հայաստանը Թուրքիայի դիմադրության պատճառով մնաց թուղթ։ Այսպիսով, ցեղասպանության բարձրագույն մարմինները եւ միջազգային ատյանները պետք է առանց Թուրքիայի կամքը հարցնելու ընդունեն, որ Հայոց մեծ եղեռնը կազմակերպել եւ իրականացրել են թուրքական կառավարության կողմից, իսկ հատուցման հարցը թողնել միջազգային դատարանի առանձին որոշման։
Ցեղասպանության ընդունումով Թուրքիան ցույց կտա, որ ինքը հասունացել է միջազգային հանրության լիիրավ անդամ ճանաչվելու համար։

ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆ
«Կարծիք հայության» հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031