Լրահոս
Օրվա լրահոսը

Նյարդային համակարգը հանգստացնելու համար կրեք կապույտ գույնի հագուստ

Մարտ 26,2015 10:30

Մարդու բնավորության գծերը երբեմն արտահայտվում են կրած հագուստի գույներով: Նայեք ձեր զգեստապահարանին եւ տեսեք, թե որ գունի հագուստներն են գերակշռում: Մասնագետները նույնացրել են գույնը բնավորության հետ եւ ասում են, որ ովքեր սիրում են վարդագույնը, ի վիճակի են հուզվել անգամ ամենափոքր բանից: Այս գույնը հուշում է սիրո եւ բարության անհրաժեշտության մասին: Վարդագույնը չեն սիրում ոչ զգացմունքային մարդիկ: Երազողների գույնը, ըստ մասնագետների, համարվում է նարնջագույնը, որը բարձրացնում է մարդու ակտիվությունն ու տրամադրությունը: Եթե դուք հաստատուն բնավորություն ունեք, պահպանողական եք, գնահատում եք սովորույթներն ու ազգային ավանդույթները, ապա խորհուրդ է տրվում զգեստապահարանում ունենալ շագանակագույն հագուստ: Այս գույնը հաճելի չէ եսասեր, ինքնամփոփ եւ պարզունակ մարդկանց։ Եթե մոդայի թրենդներին չեն հետեւում եւ սիրում են դեղնականաչավուն գույնի զգեստներ, ապա նրանց մասնագետներն անվանում են մարդատյաց եւ ցինիկ բնավորություն ունեցողներ։ Այս գույնը դուր է գալիս բռնակալ անհատներին, որոնք ձգտում են իշխել ուրիշներին, իսկ իրենք վախենում են գործել, որպեսզի դժվարին կացության մեջ չընկնեն։

Խիստ արտահայտված զգայունության, հոգեկան հարստության եւ նրբանկատության մասին մատնանշում է մանուշակագույնը։ Ովքեր տհաճություն են զգում այս գույնից, ապրելու մեծ ցանկություն եւ պարտքի բարձր զգացում ունեն։ Բնորոշ է այն մարդկանց, ովքեր զանազան բարդույթներ ունեն։ Մանուշակագույնը ե՛ւ գրավում է, ե՛ւ վանում, ծնում է բավարարվածության զգացում, սակայն ոմանց կարող է նաեւ տխրեցնել։
Եթե նյարդային համակարգի հետ խնդիրներ ունեք, ապա խորհուրդ է տրվում կրել կապույտ գույնի հագուստ, քանի որ այս գույնը հանգստացնում է նյարդային համակարգը: Կապույտ գույնը ստեղծում է հուզական տրամադրություն: Երբեմն ծնում է տագնապալից, սպասողական հոգեվիճակ։ Իսկ երկնագույնի սիրահարները մելամաղձոտ են եւ հաճախ զգում են հանգստի կարիք: Այս գույնը հոգեկան մաքրություն եւ բարձր իդեալների խորհրդանիշ է։ Վկայում է նաեւ հավատարմության եւ սիրո մասին։ Երկնագույնի հանդեպ անտարբերությունը զգացմունքներին թեթեւամտորեն վերաբերվելու նշան է, թեեւ այդպիսի մարդիկ դա հաջողությամբ քողարկում են հաճելի վարքագծով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031