Այսօր Գյումրիում նշվող խոսքի ազատության տոնին ավանդույթի համաձայն պարգեւատրեցին այս ոլորտում մեծ դերակատարություն ունեցած ԶԼՄ-ներ, լրագրողներ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ… Վարդգես Գասպարին պարգեւատրվեց համառության և հետևողականության համար ու վերջինիս պարգեւը ներկայացրեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Վարդգես Գասպարին Գյումրի չէր եկել՝ ուղարկելով իր ուղերձը:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ներկայացնելով Վարդգես Գասպարիին, ասաց. «Վարդգես Գասպարիին ճանաչում են բոլորը, իրեն ներկայացնելու կարիք չկա: Իրեն կարելի է անվանել պայքարի միայնակ ասպետ, ի՞նչ առումով, որովհետեւ ես վստահ եմ, անգամ եթե մեր հասարակության մեջ չլինի որեւէ պայքարող, այդ մարդը մեն-մենակ կվերցնի ասենք պլակատը կգնա մի տեղ կկանգնի կամ կպառկի, բայց կշարունակի իր պայքարը»:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Միթե դա հնարավոր է իրագործել Հայաստանում պարոն Գասպարյան