Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. «Եվրահանձնաժողովը պատշաճ կերպով ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը»

Մարտ 25,2015 22:12

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մարտի 25-ին ««Հայաստանում Եվրոպական քաղաքականության իրականացում 2014 թվականի ընթացքում առաջընթացը եւ առաջարկություններ գործողությունների համար» զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք Եվրամիության պատվիրակությունը ապրիլի 24-ին ներկա լինելու է ոգեկոչման արարողությանը:

Տրայան Հրիսթեան ասաց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի կարող ապրիլի 24-ին այցելել Հայաստան եւ մասնակցել ոգեկոչման արարողությանը. «Բայց նա վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը  պատշաճ կերպով ներկա կգտնվի այդ արարողությանը: Ուզում եմ ընդգծել՝ մենք հասկանում ենք Օսմանյան կայսրությունում կատարվածի սարսափելի լինելը, կարող եմ վստահեցնել, որ Եվրամիությունում եւ աշխարհով մեկ միլիոնավորներ մարդիկ կիսում են այդ զգացմունքները, որոնք նաեւ կմիանան Ձեզ այդ օրվա ոգեկոչման արարողությանը»:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ դեսպանն ասաց, որ Եվրամիությունը երկու կողմերին քաջալերում է հավատարիմ մնալ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Նա հավելեց, որ ԵՄ-ն աջակցում է հարաբերությունների կարգավորմանը նաեւ ֆինանսապես՝ փորձելով այդպես խթանել գործընթացին. «Մենք ընթացող նախագիծ ունենք՝ մոտավորապես երկու միլիոն եվրոյի չափ, որը նպատակ ունի խթանել երկու երկրների միջեւ վստահությունը՝ նպաստելով երկու տարբեր երկրների հասարակությունների միջեւ հավասարակշռված տեղեկատվության տարածմանը: Մենք իսկապես հույս ունենք, որ ոգեկոչման արարողությունը փորձ կլինի երկու երկրների համար հարաբերությունների համար, եւ նրանք պատրաստակամություն կունենան հաղթահարել այս հարաբերությունների նուրբ կողմերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Միթե Հայերի մեջ գտնվել է մի ապուշ որ Եվրամիության հետ համաձայնվել է որ երկու միլիոն եվրոն կփոխի Հայի արունով:

  2. Hayk says:

    Նայած, թե Դուք ինչ եք հասկանում «պատշաճ» ասելով, պ.Հրիսթեա: Եթե պիտի «Եվրանեսթ»-ի խիստ ագրեսսիվ պատվիրակները լինեն՝ խեղկատակ Տարասյուկի հետ միասին, ավելի լավ է՝ չգան: Մենք դեռ չենք հասցրել մարսել նրանց ուսուցողական ու «թափ տալու» գործելաոճը: Մենք գնահատում ենք ԻՍԿԱԿԱՆ հարգալից վերաբերմունքը, ոչ թե ձևական—- Հարգում ենք, բայց «քթներիցդ բերում ենք»:

  3. Hayk says:

    Где мой коммент?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031