Հայրենական Մեծ պատերազմի՝ Երեւանում ապրող վետերաններին նյութական օգնություն տրամադրելու ծրագիրը կմեկնարկի մարտի 31-ին Երեւանում գտնվող «Մոսկվայի Տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա» գործակալությունը:
21.000 դրամի (ներկայիս փոխարժեքով 45 դոլար) չափով օգնությունը տրամադրվում է Երեւանում ապրող 465 վետերանների: Այս ծրագրի իրականացման համար Մոսկվայի իշխանությունները եւ Մոսկվայի քաղաքապետարանի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի բաժինն առանձնացրել են 10 միլիոն դրամ գումար (21.2 հազար դոլար):
«Մոսկվայի Տան» գլխավոր տնօրեն Արմինե Թյությունջանի խոսքերով՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերանները Մոսկվայի իշխանությունների եւ «Մոսկվայի Տան» ուշադրության կենտրոնում են: Նրանք հնարավորության չափով փորձում են ամեն կերպ օգնել նրանց եւ ուրախացնել իրենց նախաձեռնություններով. «Սա մեր հաղթանակն է եւ մեր սիրելի վետերանները, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում՝ պետք է զգան մեր հոգատարությունը եւ իմանան, որ նրանց սխրագործությունները չեն մոռացվել»,- մասնավորապես ասել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ