Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

Մարտ 25,2015 21:20

Ըստ «Հայաստանում Եվրոպական քաղաքականության իրականացում 2014 թվականին» զեկույցի՝ դատական համակարգի նկատմամբ անվստահությունը շարունակվում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրապարակեց «Հայաստանում Եվրոպական քաղաքականության իրականացում 2014 թվականի ընթացքում առաջընթացը եւ առաջարկություններ գործողությունների համար» զեկույցը:

Նա ասաց, որ ըստ զեկույցի Հայաստանում առկա են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ոլորտներում որոշ խնդիրներ, շատ օրենսդրական ակտեր մշակվել են, բայց չեն ընդունվել: Նա նշեց՝ դատական համակարգի նկատմամբ անվստահությունը շարունակվում է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է առանցքային խնդիր մնալ:

Եվրամիությունը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Զեկույցում նշված է, որ 1994 թվականից ի վեր երկրում անվտանգության պահպանումը շարունակում է մտահոգության լուրջ խնդիր մնալ:

«Առաջընթաց չի եղել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: 2015 թվականին ոգեկոչման միջոցառումները կլինեն մեկ այլ փորձ երկկողմ հարաբերությունների ապագայի համար: Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը եւ քաջալերում է երկու կողմին էլ շարունակել հավատարիմ մնալ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,-ասաց դեսպանը:

Տրայան Հրիսթեան ասաց, որ զեկույցով առաջարկվում է մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ արած առաջարկություններին: Եվրամիությունը առաջարկում է նաեւ հետաքննել մարդու իրավունքների պաշտպանի վրա հարձակման եւ ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրառումը,  այդ թվում նաեւ Մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031