Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը չասաց, թե ինչ են խոսել Նիկոլայ Բորդյուժայի հետ

Մարտ 25,2015 20:35

Ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նման հավաստիացում արեց  ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Չգիտեմ, թե Ադրբեջանը որքանով է ավելացրել իր կարողությունները սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական առավելությունների մեջ, բայց այդ սպառազինությունը պետք է պատրաստ լինի և կիրառվի: Իսկ դրա համար պատրաստ անձնավորություններ են պետք, ովքեր պետք է գաղափարապես և պրոֆեսիոնալ առումով պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանը և այն կիրառելուն»,- ասաց նախարարը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ Ադրբեջանը վերջին տասը տարիներին 250 անգամ ավելացրել է իր սպառազինությունները: Այս տվյալները, ըստ նախարարի, մտահոգում են հայկական կողմին, բայց, նա հավելեց, որ հայկական կողմը տեղեկություն ունի` ժամանակ է պետք, որպեսզի հակառակորդը կարողանա այդ սպառազինությունը կարգի բերի, և այն յուրացվի անձնակազմի կողմից:

Հարցին, թե օրերս ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը հայկական կողմը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգություն հայտնե՞լ է, Սեյրան Օհանյանը դրական պատասխանեց: Հստակեցնող հարցին` ի՞նչ է ասում Բորդյուժան, երբ ՀՀ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին, նախարարը պատասխանեց. « Պետք է Բորդյուժային հարցնել»:

Սահմաններում  ներկայումս առկա լարվածությունը, ըստ  նախարարի քաղաքական, և տնտեսական նշանակություն ունեն, և նաև կապված են ՀՀ-ում 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ: Այսպես` արձագանքեց Սեյրան Օհանյանը հարցին` ԵՏՄ-ին Հայաստանի միանալը ամրապնդեց մեր անվտանգությունն ու շարունակեց. «Միանգամից ակնկալել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելը մեր անվտանգության հարցերը միանգամից ամբողջությամբ կլուծի, չի կարելի: Բայց մյուս կողմից չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական գործընկերոջ՝ հատկապես Ռուսաստանի հետ, որը նաև հանդիսանում է մեր անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը, հատկապես Թուրքիայի կողմից, դա նշանակում է չմտածել ապագայի մասին: Ես ասել և կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ մենք որևիցե խնդիր չունենք, իսկ մեր ռազմավարական գործընկերը ավելի գլոբալ առումով է մեզ աջակցում անվտանգության խնդիրներում»:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև կառավարության որոշման այն նախագծին, որով Գյումրիում նոր տարածքներ են հատկացվելու ռուսական ռազմաբազային, նշելով, որ միջպետական հանձնաժողովը պարբերաբար ամրագրում է այն տարածքները, որոնք տրվում եմ ռազմաբազային. «Պարզապես կառավարության վաղվա որոշմամբ այդ տարածքները, որոնք որ իրենք շուտվանից օգտագործում են, կամրագրվեն»:

Հարցին, թե նախարարը չի՞ կարծում, որ Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործում արդար քննություն չի տարվում, ինչ-որ բան թաքցվում է, Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր զբաղվում են այդ գործով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031