Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին հայտնածներից 3,5-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն. NEWS.am

Մարտ 25,2015 20:17

«Հիմնադիր խորհրդարանի» միանալու կոչով հանդես եկած անձանցից 3,5-ը ՀՅԴ-ի հետ բացարձակապես կապ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա շեշտեց, որ այս թեմային անդրադառնում է վերջին անգամ, այլեւս այդ մասին չի խոսելու: Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այլ կուսակցությունից հարյուրավոր մարդիկ են դուրս գալիս, երբեք նման հետաքրքրություն  չի առաջանում, իսկ ՀՅԴ-ի պարագայում բոլորը «չգիտես ինչու, սեւեռվում են այդ հարցի վրա: Նա պարզաբանեց, որ երեկ ՀՅԴ Արցախի կառույցի հայտարարության մեջ նշված է, որ այդ անձանցից 2-ը վաղուց արտաքսված են ՀՅԴ-ից, Դաշնակցության հետ կապ չունեն, նրանցից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր ապարանցի անդամներից մեկի կինն է, ով ապրում է ԼՂՀ-ում, Արագածոտնից Սարգիս Սեդրակյանը կուսակցության հետ մի քանի տարի է՝ կապ չունի, իսկ 4-րդի հետ, որը նույնպես ապարանցի է, զրուցել են, նա չգիտի, թե ինչ ապուշ տեքստի տակ է ստորագրել»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մուշեղ Մովսիսյան says:

    աղվան վարդանյանը (այո՝ փոքրատառով) շարունակում է աչքի ընկնել իր լկտի, ոչ կոռեկտ բնութագրումներով: Չմոռանանք, թե ինչպես տարիներ առաջ նա սոցիալական քարտերի դեմ պայքարող հավատացյալներին անվանեց <>:

  2. Delea Organizacion says:

    ՀՅԴ-ից, Դաշնակցությանից չի կարելի նեղսրտվել կամ ասենք մեղադրել ինչ որ մի հարցում:Նրանք դա հասկանում են մեզանից ել շատ լավ,ու դա իրենց մոտ ավելի արդյունավետ կստացվի:Օրինակ նրանք երկար բարակ չեն մտածում,որոշում են անմիջապես,այնպես ինչպես դավաճանեցին Զորավար Անդրանիկին:
    “Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

    Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ
    Հ. Քաջազնունի,
    Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,
    Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ’ Սահակյան
    Հուլիսի 17-ին, 1918 թ.”

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031