Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Մարտ 25,2015 18:24

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդիթեր Շաբոյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է իրենց պաշտոնեական  լիազորություններն անցնելու մեջ:

Մասնավորապես` Վ. Շաբոյանը 2014թ. հուլիսի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. մայիսի 08-ին գողություն կատարելու կասկածանքով Հ. Շամամյանին ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո՝ ժամը 08:00-ին, հիշյալ բաժնի երկու աշխատակիցներն իր կամքին հակառակ բաժին են ուղեկցել նաև իրեն, որտեղ ապօրինի պահվել է մինչև ժամը 19:00-ն: Բաժնում գտնվելու ընթացքում՝ ժամը 13:00-ի սահմաններում, իբր, լսել է ոստիկանության աշխատակիցների կողմից Հ. Շամամյանի հասցեին հնչեցվող հայհոյանքների և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ:

Հակառակ Վ. Շաբոյանի հաղորդման, նախաքննությամբ հիմնավորվել է վերջինիս կողմից գիտակցաբար կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը. նախ՝ Համլետ Շամամյանը նշված օրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ոչ թե ժամը 08:00-ին, այլ 17:30-ին, իսկ Վարդիթեր Շաբոյանը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, հետևաբար ժամը 13:00-ին Հ. Շամամյանի նկատմամբ բռնության ձայներ և հայհոյանքներ լսելու վերաբերյալ նրա պնդումները սուտ են:

Բացի այդ, Վ. Շամամյանը հիշյալ օրը՝ ժամը 18:00-ին, գտնվել է բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, իսկ Հ. Շամամյանը ձերբակալվել է քննչական բաժանմունքի քննիչի աշխատասենյակում, որոնք իրարից էական հեռու են, և տեղակայված են տարբեր մասնաշենքերում, հետևաբար այդ ձայները նրա համար լսելի չէին կարող լինել:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում վկաների ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլ անհերքելի ապացույցներով հաստատվել է Վ. Շաբոյանին բաժնում տևական ժամանակ՝ ժամը 08:00-ից մինչև 19:00-ն պահելու հանգամանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031