ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջիկայում տեղի կունենա Եվրոպական Ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրաժարվելու եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Որոշումս հիմնավորված է Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար ընտրվելու և դրանից բխող աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով:
Բարգավաճ Հայաստան խմբակցության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջարկելու եմ իմ գործընկեր Վահան Բաբայանի թեկնածությունը:
Հավելեմ, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում»: