Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շուկայի վերահսկողության ծառայությանը ուժեղ լծակներ տվեք» (Տեսանյութ) 

Մարտ 25,2015 16:58

«Գնված ապրանքի փոխանակումը կամ վերադարձը մի քանի անձանց կամքն է, որովհետեւ, ըստ էության, սպառողի իրավունքի պաշտպանության մասին օրենքը սահմանում է  իրավունքը, բայց որպես այդպիսին, օրենսդրական լծակ տեսչական մարմնին տրամադրված չէ, որպեսզի գործողություն իրականացնի»,-այսօր էկոնոմիկայի նախարարությունում ոչ պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ` նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը բավարար լծակներ չունի, որպեսզի կարողանա տնտեսվարողին այնպիսի պատասխանատվության ենթարկի, որ խնդիրը վերջնական լուծվի:

Պիպոյանի խոսքերով` «Ռիթել գրուպը» շարունակում է ապրանքի փոխանակումը կատարել օրենքի սեփական մեկնաբանությամբ:

Կոսմետիկ միջոցների համար դեռեւս մշակված չէ կանոնակարգ: Վերջին շրջանում ավելացել են տեխնիկայի շուկայում խնդիրները: Տեխնիկան դեռ երաշխիքի մեջ է, բայց այն մի քանի անգամ վերանորոգման են տանում, ընդ որում միեւնույն թերությունն է ունենում»:

Մանրամասն` տեսանյութում

Պիպոյանն ասաց, որ շուկայի վերահսկողության պետական տեսչության եւ էկոնոմիկայի նախարարության գործառույթներն ուղիղ փոխկապակցված են եւ նախարարությունը պետք է օրենսդրական նախագիծ մշակի, որպեսզի տեսչությունը կարողանա գործառույթներ իրականացնել, որովհետեւ ոլորտում առկա են բազմաթիվ բացեր, որոնք օրենսդրական դաշտով չեն կարգավորվում: ՀԿ-ի ղեկավարի ներկայացմամբ` իրենք նախագիծ են ներկայացրել օրենսդրական փոփոխության, սակայն նախարարությունը վստահեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցումով բազմաթիվ իրավական ակտեր վերանայվելու են, կվերանայվի նաեւ հ/կ-ի առաջարկածը:

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը քննարկման ժամանակ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպություններ, վստահեցրեց, որ պատրաստ է մշտապես համագործակցել նրանց հետ: Ինչ վերաբերում է ոչ պարենային որոշ ապրանքների տեխնիկական կանոնակարգին, տեսչության պետն ասաց, որ այն շուտով վերջնական պատրաստ կլինի:

Այս քննարկման ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները, տեսչության անդամներն ու ղեկավարը շատ սիրալիր ու ջերմ էին շփվում, անընդհատ միմյանց շնորհակալություն էին հայտնում լավ աշխատանքի համար: Պիպոյանը մի քանի անգամ շեշտեց, որ շուկայի վերահսկողության տեսչության լծակները պետք է ուժեղացնել, տեսչության պետն էլ համեստորեն ասաց, որ եղած լծակներով էլ իրենք կարողանում են խախտում արած ընկերությանը պատասխանատվության ենթարկել, տուգանել, անվտանգ ապրանքը վերացնել, կասեցնել աշխատանքները` մինչեւ թերությունը տվյալ սուբյեկտը չվերացնի:

Լեւոն Խալիկյանի ներկայացմամբ` 2014 թվականին տեսչությունը իր իրավասության տակ գտնվող բոլոր ոլորտներում կատարած ստուգումների արդյունքում 84 միլիոն դրամի չափով տուգանք է արձանագրել: «Վառելիքի շուկայում դեպքեր են եղել, երբ «ռեգուլյար» բենզինը «սուպերի» անվան տակ են վաճառել, մակնշման խնդիր է եղել»,-ասաց Խալիկյանը: Իսկ Պիպոյանն էլ ավելացրեց, որ դա անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031