Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Բագրատյան, 10-ը Պելեի համարն է, մի նեղսրտեք». ԱԺ-ում վեճ է՝ առաջինը ելույթ ունենալու համար

Մարտ 25,2015 16:50

Այսօր ԱԺ-ում պատգամավորները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերի քննարկման ժամանակ մտքերի փոխանակման համար գրանցվեցին, որ ելույթ ունենան: Ըստ երեւույթին, որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան եւ պատգամավորներից ոմանք տեղից սկսեցին աղմկել, որ իրենց չի հաջողվել գրանցվել:

Այդ ժամանակ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկսեց պարզապես հաշվել ելույթ ունենալ ցանկացողների քանակը եւ սեփական հերթականությունն առաջարկել. «Խնդրում եմ ավելացրեք՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան, Իշխան Խաչատրյան, Հրանտ Բագրատյան եւ Ստեփան Մարգարյան: Բագրատյանին սկզբում դրեք՝ որպես ընդդիմություն»:

Ուշագրավ է, որ հրապարակված անուններով պատգամավորներից միայն Խոսրով Հարությունյանն է, որ իշխանական ֆրակցիայի անդամ է: Ստացվում է, որ չնայած ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը իրենց հայտարարել են ընդդիմություն, Շարմազանովի համար ընդդիմադիր է միայն ՀԱԿ խմբակցության անդամը:

Տեսնելով, որ ելույթ ունենալու ցանկությունը մեծ է եւ պատգամավորները, հատկապես Հովհաննես Մարգարյանը, տեղից աղմկում էին՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց վերագրանցում՝ ելույթ ունենալու համար: Հերթագրվեց արդեն 14 պատգամավոր, առաջին տեղում Խոսրով Հարությունյանն էր: Շարմազանովը հուսահատված Հովհաննես Մարգարյանին հուսադրեց. «Երկրորդ տեղում եք, պարոն Մարգարյան, երկրորդ տեղն էլ է նորմալ»: Հետո բողոքեց հերթագրվածների ցուցակում 10-րդը գրանցված Հրանտ Բագրատյանը: Էդուարդ Շարմազանովը սփոփիչ խոսքեր ուներ նաեւ նրա համար. «Պարոն Բագրատյան, 10-ը Պելեի համարն է, մի նեղսրտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031