«Պատգամավորը փառասեր քաղաքական գործունեություն չէ, պատգամավորը՝ իր տեսակետները հայտնելու քաղաքական գործունեություն է»,- մարտի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավոր մնալուն, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Հարցին, թե փառասիրությունը՝ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու, նախագահ Սերժ Սարգսյանը իր հայտարարությունն անելիս մտածե՞լ է երկրի ապագայի մասին. «Երկրի նախագահ պետք է լինի այն մարդը, որը ժողովրդի կողմից է ընտրված եւ համապատասխան քաղաքական կոփվածք, քաղաքագիտական կրթություն եւ համակարգին ծանոթ անձ պետք է լինի»:
Մկրտիչ Մինասյանը հավելեց, որ վերջին իրադարձությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ քաղաքական փառասիրությունը ոչ բնական ընթացք է ստացել:
Հարցին, թե Հանրապետական կուսակցության շարքերում գործարարներ չկա՞ն, նա պատասխանեց, որ բոլոր կուսակցության շարքերում գործարարներ կան. «Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի այնպիսի պահանջարկ ներկայացնել, որ մարդիկ, որոնք բիզնեսի մարդիկ են, իրենք այլեւս տեղ չունենան քաղաքականությունում»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ