Մարտի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն , ուր գործարկվեց արդիական լապարոսկոպիկ սարքավորում: Մարզպետն ասաց, որ այդ սարքավորումը կարեւոր է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների առողջության պահպանման համար: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ սարքավորումը թույլ կտա ախտորոշում կատարել եւ լապարոսկոպիկ, այսինքն՝ անցք բացելու միջոցով վիրահատություններ անել:
Գերմանական արտադրության սարքավորումը ձեռք է բերվել Նոյեմբերյանի ԲԿ-ի խնայողությունների հաշվին, դրա գինը 17 միլիոն դրամ է, որից 10 միլիոնը վճարվել է, մնացած 7 միլիոնը կմարվի մինչեւ սեպտեմբեր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ