Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին

Մարտ 25,2015 15:35

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Կողմերն անդրադարձել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 2014թ ընթացքում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված աշխատանքներին: Քննարկվել են 2014-ին մեկնարկած ծրագրերը` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի մշակումը,  «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում նախատեսված աջակցության ծրագրերը, որոնք կշարունակվեն 2015 թվականի ընթացքում:

Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ արդեն օգոստոս ամսին բնապահպանության նախարարության հաստատմանը կներկայացվի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը 2016-2020թթ. համար:

Կողմերը քննարկել են «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» գործունեության հեռանկարները նոր ձևաչափով, որպես միասնական համալիր:

Անդրադառնալով 2015 թվականի անելիքներին` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու CNF-ը կկարողանան հաջողությամբ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը` մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների հետագա կայուն զարգացման հեռանկարներն առավել ամրապնդելու նպատակով:

Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության համար 2015-ին նախատեսել է տրամադրել 445.000 եվրո գումար: Կողմերը կարևորել են այս տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիթորինգի անցկացման պիլոտային ծրագիրը: «Կենսաբազմազանության մոնիթորինգը կդառնա այն օբյեկտիվ ազդակը, որը ցույց կտա իրականացվող պահպանության արդյունավետության աստիճանը»,- նշել է Դեյվիդ Մորիսոնը: Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է զուգահեռ մոնիթորինգային ծրագիր ներդնել Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում:

Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին` Արամայիս Գրիգորյանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Այս տարի լրանում է «Արփի լիճ» ազգային պարկում իրականացվող ծրագրերով  Նախարարության և հիմնադրամի համագործակցության առաջին փուլը: Կողմերն արդյունավետ են գնահատել ազգային պարկի ստեղծման և կայացման աշխատանքները` նշելով, որ ամուր հեռանկարային հիմքեր են ստեղված ազգային պարկի կայուն զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները:

 ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031