Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ներկայացրեց 2014թ-ի հաշվետվությունը

Մարտ 25,2015 15:06

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 25-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Հաշվետվության մեջ նշված է.

«Փորձագիտական հանձնաժողովը, ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ տարեկան աշխատանքային ծրագրով, հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է Սևանա լճի էկոհամակարգի, բնական ռեսուրսների վերականգնման, վերարտադրության, պահպանման օգտագործման վերաբերյալ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի կողմից ներկայացված ծրագրերի, նախագծերի առաջարկների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նա իր իրավասության սահմաններում տվել է լճի հիմնահարցերի հետ կապված խորհրդատվական, գործնական առաջարկություններ:

Հանձնաժողովի գործունեության համար ուղեցույց է հանդիսացել 2014թ. աշխատանքային ծրագիրը, որում ներառված էին Սևանա լճի բնական պաշարների պահպանության, վերարտադրության արդյունավետ օգտագործման հիմնահարցերի վերաբերյալ ներկայացված մշակումների փորձաքննության խնդիրները:

Հաշվետու ժամանակաշրջանում փորձագիտական հանձնաժողովը բացի ծրագրային հիմնահարցերից նիստերում քննարկել փորձագիտական եզրակացություններ է ներկայացրել հետևյալ նախագծերի, ծրագրերի առաջարկությունների վերաբերյալ.

1.         Քննարկվել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի` 2013 թ. գործունեության հաշվետվությունը կատարվել եզրահանգումներ հետագա գործունեության վերաբերյալ:

2.         Քննարկվել է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի կատարման գործընթացը 01.03.2014թ. դրությամբ տրվել է փորձագիտական եզրակացություն:

3.         Քննարկվել է ոռոգման նպատակով 2014 թ. Սևանա լճից ջրառի Սևան- Հրազդան էներգետիկ–ոռոգման համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը տրվել եզրակացություն:

4.         Քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը տրվել փորձագիտական եզրակացություն:

5.         Քննարկվել են ձկների նոր տեսակների ոչ հիմնավորված ներմուծման բնապահպանական այլ խախտումների դեմ պայքարի մեխանիզմները ներկայացվել առաջարկություններ ՀՀ բնապաhպանության նախարարությանը:

6.         ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ քննարկվել է Սևանա լճից լրացուցիչ 120 միլիոն մ3 ջրի բացթողման հարցը եզրակացությունում առաջարկվել է Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման ծավալը սահմանել 100 միլիոն մ3:

7.         Քննարկվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրերը» հաստատելու մասին տրվել է փորձագիտական եզրակացություն:

8.         Քննարկվել է իտալական աշխարհագրական հետազոտությունների կազմակերպության կողմից Սևանա լճի հատակի հետազոտման վերաբերյալ առաջարկությունը , հաշվի առնելով, որ ջրի էկոհամակարգի անկայուն վիճակում ցանկացած միջամտություն կարող է հատակում մեկուսացված օրգանական նյութերը մտցնել շրջանառության մեջ վատացնել լճի վիճակը, տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն:

9.         Քննարկվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծի երեք անգամ ներկայացված տարբերակները տրվել փորձագիտական եզրակացություն: Նախագծում արտաքին լցակույտերի, կույտերի տարրալվացման հարթակի թափոնակույտերի տարածքից մակերևութային ջրերի հեռացման ռեկուլտիվացման միջոցառումների բացակայության վերաբերյալ կատարվել են առաջարկություններ, որոնք, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված տեղեկատվության, նախագծում հաշվի են առնվել:

10.       Քննարկվել է ՀՀ Սյունիքի մարզի «Որոտան» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումները տրվել է փորձագիտական եզրակացություն ՀՀ բնապահպանության նախարարությանը:

11.       ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի բնական պաշարների նախարարության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզում գտնվող «Արգիճի», «Մարտունի», «Վարդենիկ» «Անի» ՓՀԷԿ-ի կառուցվածքների տեխնիկական վիճակը 22 հունիսի 2014թ. դրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն, մասնավորապես առաջարկվել է «Անի» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը զրկել լիցենզիայից:

12.       Քննարկվել է «Սևանի Իշխան» ՓԲԸ–ի կողմից մշակված «Սևանի իշխանի մանրաձկան» աշխատանքային նախագիծը տրվել է փորձագիտական եզրակացություն:

13.       Մշակվել է Սևանա լճի ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման կարգը զեկուցվել «Սևանա լճի համար ՇՄՏՄՀ» աշխատաժողովում: Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 04.09.2014թ N 947-ն որոշումով:

Հանձնաժողովի անդամները ծրագրային, նախարարությունների անհատ ձեռներեցների կողմից ներկայացված խնդիրների ուսումնասիրությունը համապատասխան առաջարկությունների մշակումն իրականացրել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղերում նախնական ուսումնասիրությունների տվյալների հիման վրա:

Հանձնաժողովի անդամները Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ թղթակցել մամուլում»:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031