Այսօր՝ մարտի 25-ին «Միրզոյան գրադարանում» կայացավ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի փակման արարողությունը եւ մրցանակաբաշխությունը: Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էին փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» եւ «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները: Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը նշեց, որ բոլոր աշխատանքներն էլ լավն են, եւ ինքն ուրախ է, որ չի մասնակցել ընտրությանը, քանի որ դժվար կլիներ ինչ-որ բան առանձնացնել: Նաեւ հավելեց, որ անձամբ իր համար լավագույնը այն լուսանկարներն են, որոնցում երեխաներ կան պատկերված:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ոգեւորիչ համարեց այն փաստը, որ տարեցտարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը աճում է, փառատոնն էլ դառնում է էլ ավելի սիրված ու սպասված:
Պաստառների մրցույթում հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի, Սրբուհի Աչոյանի եւ Զինա Գրիգորյանի աշխատանքները, լավագույն հաղորդագրությունների հեղինակներն էին Հայկ Մարգարյանը, Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը, Լուսինե Մեհրաբյանը, Սուսաննա Հարությունյանը, Անի Ամիրխանյանը եւ Լեւոն Եսայանը: Լուսանկարներից առանձնացվեցին Մերի Բայաթյանի, Քրիստինա Դանիելյանի եւ Ռաֆայել Մելիք-Իսրայելյանի աշխատանքները:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութերում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ