Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանին չեմ ճանաչում, դո՛ւրս եկեք». Թալինի քաղաքապետը լրագրողին դուրս հրավիրեց իր աշխատասենյակից. 1in.am

Մարտ 25,2015 14:25

«Ես Հիմնադիր խորհրդարանին չեմ ճանաչում, դուրս եկեք, հաջողություն, դուրս արի, աղջի՛կ ջան »,- գոռգռաց Թալինի քաղաքապետը` լսելով «Առաջին լրատվական»-ի այն հարցը, թե արդյո՞ք նա սպառնացել է Հիմնադիր խորհրդարանի Թալինի գրասենյակի ղեկավարին:

Մինչ վերջին հարցը լսելը նա ոչ մի խնդիր չէր տեսնում, որ գնացել էին` իր հետ զրուցելու: Հարցը լսելուց հետո ասաց, որ խորհրդակցության է, իր մոտ հիվանդ երկրապահ կա, պետք է թղթեր տա, հետո գոռաց, թե քարտուղարուհուն չզգուշացնելով ենք մտել, ընդմիջում է, սպասենք` քարտուղարուհին վերադառնա, վկայականը ցույց տանք, եթե զբաղված չլինի` կընդունի: Քաղաքապետը նաև ընդգծեց, որ իրեն չի հուզում հարցադրումը, ավելի կարևոր գործեր կան:

«Ներխուժել եք իմ սենյակ, չեք հարգում` ըտենց հարցեր եք տալիս … Ինչ ուզում եք, նկարեք: Դուրս տարեք…», -ասաց նա սենյակում գտնվող` քաղաքապետարանի մեկ այլ աշխատակցի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ,, Կապիկների մոլորակը ,, հանրաճանաչ ֆիլմի հայաստանյան ներկայացման մի տիպիկ դրվագ: Սրանք պնդում են, թե մարդկության զարգացման սանդուղքի վրա իրենք գտնվում մարդուց ( հայից ) մեկ երկու աստիճան վերև: Հետաքրքիր ներկայացում է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031