Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաճառված ապրանքը հետ չի վերցնում». Նաիրա Զոհրաբյանը՝ խանութների հակաօրինական  ցուցանակների  մասին

Մարտ 25,2015 14:12

Այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նրան հարց ուղղեց՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որ ՀՀ-ում շաքարավազի եւ բանանի շուկայում մենաշնորհ կա. «Այն, որ  Հայաստանում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վերոնշյալ ոլորտներում կան տնտեսական մենաշնորհներ՝ դա որեւէ մեկի համար գաղտնիք չի: Շատ հեզաճկուն քայլերով ՀՀ քաղաքացիներն ամեն օր տեսնում են, թե ինչպես են մթերային խանութներում, սուպերմարկետներում շատ նուրբ կերպով՝ օրական 5, 10 դրամով ավելանում կենսական նշանակության մթերքների գները՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ եւ այլն: ՀՀ-ում ուղղակիորեն միջին խավ հասկացությունը վերացել է, մենք գործ ունենք շատ փոքր հարուստ մարդկանց խավի հետ, որոնք ամեն օր ապրանքների գները ավելացնում են: Գոյություն ունի բնակչության աղքատության մեծ տոկոս: Եվ երկրորդ հարցը՝ բազմաթիվ խանութներ, անտեսելով օրենքը, ուղղակիորեն թքած ունենալով օրենքի վրա, իրենց իրավունք են վերապահում իրենց խանութների վրա փակցնել՝ «գնված ապրանքը հետ չի վերցվում» հակաօրինական մակագրությունը: Օրինակ, Աբովյան փողոցի բուտիկներից յուրաքանչյուրում փակցված է օրենքին հակասող այդ մակագրությունը: Մինչդեռ 14 օրվա ընթացքում ապրանքը կարող է հետ վերադարձվել»:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ գնագոյացման խնդիրները գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում այնքանով, որքանով այդ շուկաներում կան խոշոր ընկերություններ եւ այնքանով, որքանով կա գների չհիմնավորված բարձրացումներ: Ինչ վերաբերում է  խանութների նման գրառումներին, Շաբոյանն ասաց, որ դա իրենց գործունեությունից դուրս է. «Ամեն դեպքում հասկանում եմ ձեր մտահոգությունը, խոստանում եմ հետեւողական լինել, ուսումնասիրել խնդիրը եւ բացահայտել, ներկայացնել արդյունքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031