Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ

Մարտ 25,2015 14:05

«Անդրանիկ Գրիգորյանը պահման պայմաններից եւ առողջությունից որեւէ բողոք չունի: Գրիգորյանը լիովին անվտանգ պայմաններում է գտնվում եւ պահվում է մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան պայմաններում»,- այս մասին, ըստ Trend.az-ի, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է. «Ադրբեջանական կողմը անցնելու պատճառն այն է, որ նա վախենում է անիմաստ մահից: Զինվորը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը միայն ինքը չէր պատրաստվում անցնել: Մի հոգի էլ կար, սակայն Գրիգորյանը նրանից տեղյակ չէ: Նա համարում է, որ այդ զինվորը արդեն կենդանի չէ»:

Համաձայն հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում Անդրանիկ Գրիգորյանը ասել է, որ մարտի 19-ին տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում «հայկական կողմը 19 զոհ է ունեցել: Զինվորների պակասության պատճառով դիրքերում քաղաքացիական անձինք են տեղակայվում: Ես չեմ ցանկանում այդ կեղտոտ խաղերի հերթական զոհը դառնալ: Ես զզվել եմ այն քաոսից եւ անտանելի պայմաններից, որ տիրում են Լեռնային Ղարաբաղում. զորամասերում կարգապահության, զենք-զինամթերքի, դեղորայքի բացակայություն, տեղի բնակչության եւ Հայաստանի հայերի միջեւ կոնֆլիկտներ, սպայական անձնակազմի եւ զինվորների ու ենթասպանների միջեւ վատ հարաբերություններ»:

Նա նաեւ ասել է, որ Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են Ադրբեջանի կողմն անցել եւ միակ պահող հանգամանքը ինքնավստահության պակասն է. «Ես այս քայլն իրագործելու մասին շատ եմ մտածել եւ նախընտրել եմ կամավոր հանձնվել, ոչ թե մնալ եւ սպասել մահվան: Ի հակառակ իմ ակնկալիքների՝ ինձ այստեղ նորմալ ընդունեցին, կերակրեցին: Ես ցանկանում եմ դիմել ընկերներիս, որոնց պարտադրում է զենքը ձեռքում պահել, ադրբեջանցիները այնպիսին չեն, ինչպիսին մեզ այս տարիներին նկարագրում էին եւ մեր գիտակցության մեջ ուզում էին ամրացնել քրեական իշխանությունները: Ինձ նման վարվեք քանի ուշ չէ»,- ասել է նա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031