Մարտի 24-ի երեկոյան Նոյեմբերյան-Ջուջեւան ճանապարհին, Ջուջեւանի բարձունքում փլուզման հետեւանքով ճանապարհին հայտնված քարաբեկորները հեռացվել են ճանապարհից: Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ճանապարհը քերել- մաքրել են, սակայն ճանապարհի եզրից քարազանգվածը հեռացնելու համար բավական աշխատանք է պահանջվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ