Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չինաստանի միջոցով մենք ձեռք ենք բերել բավականին հետաքրքիր սպառազինություններ»

Մարտ 25,2015 14:02

Չինական մշակույթի ու գիտության կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանի տվյալներով, հին ազգերից այսօր վեցն են մնացել, ու չինացիները, հայերը հին ազգերի շարքից են: Նա վկայակոչեց 4-րդ դարից մեզ հասած գրավոր ապացույցները՝ հայ-չինական տնտեսական հարաբերությունների մասին: Ըստ կենտրոնի տնօրենի, հայ-չինական հարաբերությունները բարձր մակարդակի են եղել:

Ըստ նրա, Չինաստանն ու Հայաստանը պետք է խորացնեն հարաբերությունները, համագործակցության եզրերն ընդլայնեն: Օրինակ, ըստ նրա, Հայաստանի ջրային ռեսուրսները ավելի մեծ են քան Չինաստանինը. «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ 40 տարի հետո նավթային պատերազմները փոխարինվելու են ջրային պատերազմներով»:

Նա նկատեց, որ Հայաստանում բացակայում են չինական բանկերը, որոնք վաղուց գործում են Բաքվում, Վրաստանում ու այլ երկրներում: Չինական բանկերը, ըստ նրա, այլ երկրներում ֆինանսավորում են ճանապարհների նորոգման աշխատանքներ: Իզաբելլա Մուրադյանի խոսքով, Չինաստանում հայկական համայնքը փոքր է՝ 500 հոգի են:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանն էլ ասաց, որ այնպես չէ՝ Հայաստանում էլ չկան ուղեղներ, ու բոլոր ուղեղները արտասահման են մեկնել. «ԱՄՆ-ի դաշնակիցները հարում են դեպի Չինաստան՝ հասկանալով, որ նման հարեւանի հետ պետք է հաշվի նստել»:

Նա ասաց նաեւ, որ Չինաստանը կարող է ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքները. «Չինաստանը տասը տարուց ավելի մասնակցում է մեր օբյեկտների կառուցմանը, ավելի ճիշտ կլինի, եթե փորձենք չինական փորձը կիրառել՝ ստեղծելով հայերի համար աշխատատեղեր: Իսկ Չինաստանի միջոցով մենք ձեռք ենք բերել բավականին հետաքրքիր սպառազինություններ»:

Իսկ Իզաբելլա Մուրադյանն ասաց, որ Հայաստանում այսօր գործում են 40–ից ավելի չինական կազմակերպություններ, ու Չինաստանը հետաքրքրված է տարբեր երկրներում ներդրումներ անելու հարցում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031