Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը տղամարդավարի խոսք է տվել, Դավիթ Հարությունյանն էլ` էսօր-վաղն է ասում (Տեսանյութ) 

Մարտ 25,2015 13:53

«Շատերը վատառողջ են, էլ չեն կարողանում, կառավարությունն էլ սպասում է, որ մենք էլ մեռնենք, մեզնից պրծնեն»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեցին կառավարության դեմ բողոքի ակցիայի դուրս եկած հաշմանդամություն ունեցող նախկին օդաչուները, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ են նրանց շարքերը պակասել:

Կառավարության շենքի առաջ այսօր հավաքվել էին 9-10 նախկին օդաչուներ, մինչդեռ նրանց թիվը մոտ 60-նն է:

odachuner-1 odachuner
«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

Նույն ավիաընկերությանը պատկանող Իրանում վթարված ինքնաթիռի օդաչու Սարգիս Գրիգորյանի մոր` Ջեմմա Հովհաննիսյանի խոսքերով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 1-ին «տղամարդավարի խոսք է տվել», որ օդաչուներին հասանելիք գումարները կտան, սակայն արդեն մարտ ամիսն է, բայց նախկին օդաչուներն ու նրանց հարազատները ո’չ պատասխան, ո’չ էլ գումար չեն ստացել. «Մինչեւ 2006 թվականը բողոքներով, մի կերպ տալիս էին նշանակված նպաստը, դրանից հետո այլեւս չեն տվել»:

Մանրամասները` տեսանյութում

Նախկին օդաչու Մաքսիմ Հակոբյանի խոսքերով, կառավարությունն արդեն 11 տարի է խաբում է. «Հեսա գույքը կվաճառենք կտանք, երկու ամիս հետո, մի տարի հետո, վերջին անգամ խոսք էր տվել Դավիթ Հարությունյանը, կատարելու փոխարեն Հովիկ Աբրահամյանն է խոսք տալիս` մարտի սկզբին դուք կստանաք ձեր գումարները: Անընդհատ խաբում են, անգամ դուրս չեն գալիս մի նորություն ասեն, կամ ասեն` այ մարդ չենք տալու, գնացեք ձեր տները: Ոչ ոք չի ասում ձեզ չի հասնում, բոլորն ասում են դուք ճիշտ եք»:

Նախկին օդաչուների տվյալներով, կառավարությունը նրանց պարտք է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031